Ամերիկյան Վաշինգտոն նահանգում երաժշտական փառատոնի անցկացման վայրի մոտ զանգվածային հրաձգության հետևանքով շաբաթ երեկոյան առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երեքը վիրավոր է, տեղեկացնում է NBC News-ը։
Կասկածյալը ինչ-որ պահի սկսել է կրակելվրանային ճամբարում հավաքված բազմության վրա, որը գտնվում էր Կիրճի ամֆիթատրոնի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում Beyond Wonderland էլեկտրոնային պարային երաժշտության փառատոնը, մամուլի ասուլիսում հայտնել է ոստիկանության խոսնակ Քայլ Ֆորմանը։
Նա ասել է, որ դեպքի վայր իրավապահ մարմինների հասնելուց հետո «նա շարունակել է անկանոն կրակել բազմության վրա, և կասկածյալը, ի վերջո, ձերբակալվել է»։
Ֆորմանը հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, ևս երեքը վիրավոր են՝ ներառյալ կասկածյալը։





























