Թուրքական արտադրության միջին բարձրության եւ բարձր դիմացկունության Anka անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) կօգտագործվի այլ երկրներում, հայտնում է Անադոլու-ն։

«Turkish Aerospace Industries-ն (TAI) այս տարի Anka անօդաչուները կմատակարարի եւս չորս երկրի, - Anadolu-ին ասել է գլխավոր ինժեներ Զիյա Դոգանը։

Մեկ օտարերկրյա պատվիրատու արդեն ակտիվորեն օգտագործում է Anka անօդաչու սարքերը»,- ասել է Դոգանը:

Միաժամանակ նա չի նշել, թե կոնկրետ որ երկրներ են ուղարկվելու անօդաչու սարքերը։

Anka-ն ցանկացած եղանակին իրականացնում է ցերեկային եւ գիշերային հետախուզություն, թիրախների հայտանաբերում եւ ճանաչում, ինչպես նաեւ հետախուզական առաքելություններ՝ ունենալով ինքնավար թռիչքի հնարավորություն, ներառյալ ինքնաշարժ թռիչք եւ վայրէջք: