2012թ. Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերում հայկական պատվիրակության մասնակցության նպատակով պետբյուջեն նախատեսում է տրամադրել 90 միլիոն դրամ:
Նշենք, որ 2012-ին, ինչպես եւ նախորդ տարիներին, 885 միլիոն դրամը տրամադրվելու է ներքին առաջնություններին եւ այլ միջազգային մրցումներին մասնակցելու համար:
Հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման ընդհանուր գումարը կկազմի 50 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը Կառավարության` սեպտեմբերի 29-ին կայացած նիստում դժգոհություն է հայտնել միջազգային առաջնություններում հաղթողների համար նախատեսված գումարի վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, 2012-ին, նախորդ տարիների համեմատ, սպորտին հատկացված գումարների չափը նվազել է 4 տոկոսով: Կառավարությունը նախատեսում է 2012-ին սպորտին տրամադրել 1,44 միլիարդ դրամ` 2011-ին տրամադրված 1,5 միլիարդի փոխարեն:




























