Հանրահայտ ֆուտբոլիստ, Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Յուրի Ջորկաեֆը հավատում է, որ Հայաստանի հավաքականը, հոկտեմբերի 7-ին, կկարողանա հաղթանակ տանել Մակեդոնիայի հետ կայանալիք խաղում:

«Վաղը խաղալու ենք Մակեդոնիայի դեմ, ու ես հույս ունեմ, որ կկարողանանք լավ խաղալ, քանի որ մեզ համար եզակի հնարավորություն է ստեղծվել»,- «Զվարթնոց» օդանավակայանում ասել է անվանի ֆուտբոլիստը, ով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ ժամանել է Հայաստան:

«Ես շատ ուրախ եմ ու հպարտ, որ գտնվում եմ Հայաստանում»,- ասել է Ջորկաեֆը: Վերջինս նաեւ դրական է գնահատել Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան: «Հուսով եմ` այցը դրական կազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Սա բարեկամության նշան է, իսկ Հայաստանն էլ ի պատասխան ցուցաբերել է նման նշաններ»,- նկատել է Ջորկաեֆը: