Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի կանխատեսում այսօր` հոկտեմբերի 7-ին, Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղի հաշիվը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ չի զբաղվում կանխատեսումներով եւ գուշակություններով: Նա ասաց, որ այժմ Հայաստանի ազգային հավաքականի հետ է, իսկ ժամը 17.30-ին կգնա մարզադաշտ:
«Հավաքականի տրամադրությունը լավ է, մարտական տրամադրություն է, ցանկալի է`հաղթենք»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի «B» խմբում հանդես եկող Հայսատանի հավաքականն այսօր հյուրընկալելու է Մակեդոնիայի հավաքականին: Հայաստան-Մակեդոնիա խաղը կարեւոր նշանակություն ունի, Մակեդոնիայի հետ հանդիպումը կլինի նախավերջինը։ Վերջին խաղը մեր հավաքականը կանցկացնեն խմբում ամենագլխավոր մրցակցի՝ Իռլանդիայի հետ՝ մրցակցի հարկի տակ:




























