Եվրամիությունը, հնարավորության սահմաններում, կաջակցի ԼՂ խնդրի լուծմանը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրի հարցով  գլխավոր բանակցող Ջոն Քյաերը:

Նա նշել, էր որ ԼՂ խնդրի կարգավորման միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է եւ ԵՄ-ն ներգրավված չէ բանակցային գործընթացում:

«Բայց մենք ունենք պատմական փորձ, թե ինչպես կարելի է լուծել հակամարտությունները: ԵՄ-ն պատրաստ է իր հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել ԼՂ խնդրի կարգավորման գործում»,- ասել է նա, հաղորդում է APA-ն: