Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած առանձնազրույցից հետո, այսօր` հոկտեմբերի 7-ին, Երեւանում, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին պարգեւատրել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւով` Պատվո լեգեոնի Մեծ Խաչով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 6-ին, երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Նա առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այսօր Երեւանի կենտրոնում` Ֆրանսիայի հրապարակում Սերժ Սարգսյանի հետ, Սարկոզին մասնակցել Օգյուստ Ռոդենի արձանի բացմանը եւ հանդես եկել ելույթով, որտեղ հայերենով արտասանել է «ցեղասպանություն» բառը: