Ճապոնական Mazda ըկերությունը 2027թ. կթողարկի իր առաջին էլեկտրամեքենան։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Մասահիրո Մորոն։ Նրա խոսքով՝ 2028թ. Mazda-ն մտադիր է պլանաչափ ավելացնել էլեկտրամեքենաների արտադրությունը։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել կառավարման համակարգեր էլեկտրամեքենաների համար Toyota ավտոկոնցեռնի հետ, տեղեկացրել է «Կիոդո Ցուսին» գործակալությունը։
Մորոն նաեւ հայտարարել է, որ Mazda-ն կակտիվացնի ջանքերը Չինաստանի էլեկտրիֆիկացիայի ուղղությամբ, որն աշխարհի ամենախոշոր ավտոշուկան է, այն հաշվարկով, որ Չինաստանում էլեկտրամեքենաներին անցումը տեղի է ունենում արագ տեմպերով։





























