«Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի հանդեպ Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից: Այսօր արդեն լրացել է նրա ձերբակալման  եռօրյա ժամկետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Կարեն Արեյանը ձերբակալվել է, նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել են նկարահանվել Անժելայի հետ: