NEVS ընկերությունը (National Electric Vehicle Sweden), որին պատկանում են 2012թ. սնանկացած Saab ավտոընկերության ակտիվները, այս տարվա գարնան սկզբին դադարեցրեց աշխատանքը, ազատեց գրեթե բոլոր աշխատակիցներին եւ մտավ այսպես կոչված հիբերնացիայի կամ ավելի պարզ ասած՝ սառեցման ռեժիմ։ Այս մասին գրել է «Колеса»-ն։
2019-ից շվեդական ընկերությունը պատկանում է չինական Evergrande Group հոլդինգին, ընկերությունը մխրճվել է ծանրագույն պարտքային ճգնաժամի մեջ եւ փորձում է չինական իշխանությունների վերահսկողության ներքո վերակառուցման ընդունելի ձեւաչափ գտնել։ NEVS-ի «սառեցումից» հետո Plint Marketing գովազդային գործակալությունը, որի հետ համագործակցում էր ավտոընկերությունը, YouTube-ում տեղադրել է 2020թ. նկարահանած տեսանյութերի շարք, դրանցում NEVS-ի ինժեներներն ու դիզայներները պատմում են նոր մոդելի մասին, որի անունն է Emily GT։ NEVS Emily GT-ի ռենդերները հրապարակել է նախկին դիզայներ Հիրաշ Ռազագին։ Որոշ եվրոպական ԶԼՄ-ների անգամ թույլ են տվել երթեւեկել նոր մոդելի նախատիպով։
Պարզվում է, որ սոցցանցերում եւ մամուլում աղմուկը NEVS Emily GT-ի շուրջ պետք էր այդ նախագծի հանդեպ ուշադրություն գրավելու համար. դրա հեղինակները հույս ունեին, որ կգտնվի ներդրող, որը կգնի NEVS Emily GT-ն իր բոլոր «խնդիրներով» եւ գործը կհասցնի սերիական արտադրության։ Մեկ-երկու օր առաջ գերմանական auto motor & sport ամսագրի շվեդական տարբերակի գլխավոր խմբագիրը սենսացիոն գրառում էր կատարել, որում հավաստիացնում էր, որ այդպիսի ներդրող գտնվել է, եւ որ նրա ու NEVS-ի միջեւ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի ամռան վերջին։
Գնորդի անունը չի նշվել, հայտնի է միայն, որ դա եվրոպական մի ընկերություն է։ Թե ինչ մակնիշով եւ երբ կսկսվի Emily GT-ի սերիական արտադրությունը՝ նույնպես առայժմ հայտնի չէ։ Հավաքման վայրը Saab-ի նախկին գործարանն է շվեդական Թրոլհեթանում, որը չի աշխատում արդեն երկու տասնամյակ (այն, հավանաբար, կարդիականացվի)։ Հետաքրքիր է, որ գործարանի շինությունների մի մասը գարնանը որոշել է վարձակալել շվեդական Polestar ընկերությունը (պատկանում է չինական Geely հոլդինգին)։ Նա ցանկանում է այստեղ կազմակերպել ուժային սարքերի կենտրոն։ NEVS Emily GT նախագծի աշխատանքը սկսվել է 2019թ.՝ Evergrande Group- «մատուցմամբ», այն նախատեսված էր որպես պրեմիալ էլեկտրամեքենա տարբեր թափքերով՝ սեդան, ունիվերսալ, կուպե, կաբրիոլետ։ NEVS Emily GT-ը կունենա շարժիչ՝ բրիտանական Protean Electric ընկերության անիվներով, որը նույնպես 2019-ին կլանվել է Evergrande Group-ի կողմից։ NEVS Emily GT-ի ամենահետաքրքիր տարբերակները պետք է ունենային մոտ 650 ձիաուժ ընդհանուր հզորություն եւ 175 կՎտ/ժ տարողությամբ մարտկոց, որի լիակատար լիցքավորումը կբավականացնի 1 000 կիլոմետր վազքին։ NEVS Emily GT-ի սեդանի լուսանկարում երեւում է, որ այն նման է վերջին մոդելի Saab-ին, այսինքն՝ այն ստեղծողներն անկեղծորեն փորձել են պահպանել երկու լեգենդար մակնիշները, թող որ անգամ NEVS անդեմ հապավումով։ Հուսանք, որ նոր մակնիշն ավելի հետաքրքիր եւ հաջողակ կլինի։





























