Ստամբուլում մի տղամարդու են ձերբակալել` երկու ինքնաշեն ռումբերով: Անվտանգության ուժերը ենթադրում են, որ նա ահաբեկչություն էր ծրագրում քաղաքի կենտրոնում, գրում է Sabah թերթը:
Հարցաքննությունից հետո ձերբակալվածին ուղարկել են Ներքին գործերի նախարարության ահաբեկչության դեմ պայքարի վարչություն, հաղորդում է Trend-ը:




























