Պեկինի իշխանությունները որոշում են կայացրել հեղեղումների վտանգի պատճառով, որոնք սկսվել են տեղատարափ անձրեւների հետեւանքով, տարհանել մարդկանց։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, անցած օրը տարհանվել է ավելի քան 31 հազար բնակիչ։
Տեղի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ ամենաուժեղ անձրեւները Պեկինի հարավարեւմտյան մասում են։ Ֆանշան շրջանի առանձին բնակելի գոտիներում մեկ օրում գրանցվել են ավելի քան 350 միլիմետր տեղումներ։ Պեկինում միջինը տեղումները կազմել են 122 միլիմետր։
Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանը վերջին մեկուկես օրում չեղարկել է 92 ավիաչվերթ, տեղեկացրել է «Բեյցզին շանբաո» թերթը։
Թերթի տեղեկացմամբ՝ օդանավակայանի ղեկավարությունը ստիպված է եղել չեղարկել 52 չվերթ կիրակի եւ 40 չվերթ երկուշաբթի։ Նշվել է, որ Պեկինի վարչության հետ փոխգործակցությամբ ակտիվ միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու համար օդանավակայանի օպտիմալ աշխատանքը։





























