Հինգ մարդ զոհվել, երկու հոգի անհետ կորել է Վիետնամի հարավում, «Դոքսուրի» մերձարեւադարձային փոթորկի հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կոմիտեն։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ ուժեղ հեղեղումները եւ սողանքները, որոնք առաջ են եկել տեղատարափ անձրեւների պատճառով, հեղեղել եւ վնասել են հարյուրավոր տներ եւ ավտոճանապարհներ հարավային շատ նահանգներում։ Տարերքի հարվածներից ամենից շատ տուժել են Անզյանգ, Բակլյեու, Բարիա Վունգթաու, Բինթհուան, Կամաու, Կյենզհանգ, Լամդոնգ եւ Հաուզյանգ նահանգները։ Այդ նահանգների շատ շրջաներում խափանվել է ավտրոտրանսպորտի երթեւեկությունը։

«Դոքսուրի» թայֆունը այս սեզոնին երկրորդն է տարածաշրջանում եւ Վիետնամում։ Այս ամսվա կեսին Վիետնամի մերձափնյա շրջանները ենթարկվել էին մերձարեւադարձային «Թալիմ» ցիկլոնի ազդեցությանը։