Ֆիլիպիններում «Դոքսուրի» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, ևս 20-ը անհետ կորել է, հայտնում է GMA News-ը:
Նախկինում հաղորդվում էր 13 զոհի մասին։ Փոթորիկից հիմնականում տուժել է արշիպելագի ամենամեծ կղզին՝ Լուզոնին։ Այնտեղ մոլեգնող տարերքը վնասել է էլեկտրահաղորդման գծերը, իսկ հորդառատ տեղումները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների։
Աղետների կանխարգելման և արձագանքման ազգային խորհուրդը հայտնել է, որ ավելի քան 260,000 մարդ լքել է իրենց տները, նրանցից մի քանիսը տարհանման կենտրոններում են: Մոտ 36 տուն վնասվել կամ ավերվել է։ Փոթորկի հետեւանքով երկրի օդանավակայաններում չեղարկվել է 85 չվերթ։
Հուլիսի 27-ին Ֆիլիպինները լքել է արևադարձային ցիկլոնը։





























