Ճապոնիայում «Կանուն» ուժեղ թայֆունի պատճառով չեղարկվել է մոտ 510 ավիաչվերթ, թայֆունն այժմ գտնվում է հարավային Օկինավա նահանգի մոտ, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը։
Թռիչքների չվացուցակի փոփոխություններ են կատարվել նաեւ հարավարեւմտյան Կյուսյու կղզու օդանավակայաններում։ Շրջանում դադարեցվել է նաեւ լաստանավային հաղորդակցությունը։
Սպասվում է, որ մերձարեւադարձային փոթորիկը Օկինավա կհասնի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ քամու պոռթկումների արագությունը կարող է հասնել 45-65 մ/վրկ-ի։
Սպասվում են նաեւ ուժեղ անձրեւներ։ Մեկ օրում Օկինավայում կարող են ավելի քան 120 միլիմետր տեղումներ լինել։ Նահանգի բնակիչներին կոչ են արել հետեւել տեղի իշխանությունների տեղեկություններին եւ հետեւել տարհանման մասին խորհուրդներին, եթե նման անհրաժեշտություն առաջանա։





























