Առնվազն հինգ մարդ զոհվել, 50 հոգի տուժել է Հարյանա նահանգում միջդավանական բախումների ժամանակ, բախումների գոտում մտցվել է պարետային ժամ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Hindustan Times թերթը։
Թերթի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել երկուշաբթի, Նուհ շրջանում։ Անհայտ անձանց մի խումբ, որոնք, ենթադրաբար, ներկայացնում էին մուսուլմանական համայնքը, հարձակվել եւ քարեր են նետել հինդուիստների երթի վրա։ Հարձակման պատճառը պարզված չէ։ Որոշ տվյալներով՝ բացասական վերաբերմունք կարող էին առաջացնել լուրերը հինդուիստների երթին 2023թ. ավելի վաղ երկու մուսուլմանների սպանության մեջ մեղադրվող արմատական ակտիվիստի մասնակցության մասին։
Անկարգություններ են տեղի ունեցել նաեւ Սոնա քաղաքում, որը գտնվում է Նյու Դելիից 50 կիլոմետր հեռու։ Այնտեղ երեքշաբթի գիշեր այրել են մզկիթը, զոհվել է մեկ մարդ։
Հինգ զոհվածներից երկուսը դրուժինաների անդամներ են, որոնք կարգ էին ապահովում երթի ժամանակ։ Տուժել է ավելի քան 50 մարդ, ներառյալ ոստիկանության մի քանի աշխատակիցներ։
Հարյանայի անկարգությունների շրջաններում մտցվել է պարետային ժամ։ Մինչեւ չորեքշաբթի այնտեղ սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը, որպեսզի կասեցվի լուրերի եւ ապատեկեկատվության տարածումը։ Տեղի իշխանությունները հայտարարել են, որ երեքշաբթի առավոտվա դրությամբ իրավիճակը վերահսկվում է։





























