Ավելի քան 25 հազար մարդ ԱՄՆ-ում տարեսկզբից դարձել է հրազենի կիրառման զոհ։ Այս մասին տեղեկացվել է Gun Violence Archive կազմակերպության հաշվետվությունում։

Կազմակերպության տվյալներով՝ հրաձգության կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհվել է 25 186 մարդ, այդ թվում մինչեւ 11 տարեկան 170 երեխա եւ 12-17 տարեկան 878 դեռահաս։ Ավելի քան 22 հազար մարդ վիրավորվել է։ 2023թ. առաջին կիսամյակում ԱՄՆ-ում տեղի է ունեցել զանգվածային հրաձգության 421 դեպք, որոնցից 28-ը որակվել է որպես զայնգվածային սպանություն։

Axios պորտալի հաշվարկներով՝ երկրում օրական միջինը տեղի է ունենում զանգվածային հրաձգությամբ երկու միջադեպ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023թ. կարող է գրանցվել դրանց ռեկորդային թիվ։ Համեմատության համար՝ 2021թ., երբ  սահմանվել էր նախորդ ռեկորդը, Նահանգներում տեղի է ունեցել զանգվածային հրաձգության 690 դեպք։

Հրազեն ունենալու  իրավունքը երաշխավորում է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ լրացումը։