Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանին ձերբակալել են Բաթումում «ռուսական նավի» դեմ ցույցի ժամանակ, նա շարունակում է մնալ մեկուսարանում։ Վերջին տվյալներով նրան տեղափոխել են Օզուրգեթիի քննչական մեկուսարան, տեղեկացնում է «Նովոստի-Գրուզիան»։
Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության հաղորդմամբ, ժամանակավոր պահման վայրում Մարինան իրեն վատ է զգացել։ Նրան որոշ ժամանակով տեղափոխել են տեղի հիվանդանոց, հետո վերադարձրել մեկուսարան: Բժիշկներն ախտորոշել են խուճապային գրոհ։
Աղջիկը Վրաստան է տեղափոխվել 2022 թվականի սկզբին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես առաջ։ Նրա հայրը՝ Վրաստանից էր, մահացել է մի քանի տարի առաջ։
ՆԳՆ-ն, ընդհանուր առմամբ, հաստատել է 23 մարդու ձերբակալում, որ կատարվել է Սոչիից ռուս զբոսաշրջիկներով Astoria Grande նավի ժամանման դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Նրանք մեղադրվում են մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կոչ է արել Քննչական ծառայությանը արձագանքել ոստիկանության կողմից ուժի հնարավոր գերազանցմանը։
Հանրային պաշտպանը ևս դիմել է քննչական ծառայությանը․. նա ոստիկանության կողմից հոգեբանական և ֆիզիկական բռնության դեպք է արձանագրել բերման ենթարկվածներից մեկի նկատմամբ։




























