Մադրիդի մետրոյում և ավտոբուսներում նախատեսված են նստատեղեր տարեցների համար, որոնք ցանկանում են ճանապարհին զրուցել ինչ-որ մեկի հետ: Այսպիսով, նածաձեռմության հեղինակներն ակնկալում են օգնել միայնակ ուղևորներին հաղթահարել հաղորդակցության պակասը, գրում է Europulse-ը:
Զրույցների համար նախատեսված վայրերը նշված են մանուշակագույն պիտակներով: Դրանք հրավիրում են մարդկանց նստել տարեցների կողքին, զրուցել նրա հետ կամ պարզապես լսել։
Իսպանիայում 80+ տարեկան ավելի քան 850 հազար մարդ միայնակ է, ինչի պատճառով նրանց շրջանում առաջանում են մտավոր խնդիրներ։





























