Փարիզի իշխանությունները կրկին թույլ կտան լողալ Սենում՝ վերացնելով արդեն մեկ դար գործող արգելքը։ Դա հնարավոր է դարձել Օլիմպիական խաղերի նախօրեին իրականացված գետերի մաքրման լայնածավալ ծրագրի շնորհիվ։

Փարիզի կենտրոնում՝ Սենում, նախատեսվում է անցկացնել երեք օլիմպիական և պարալիմպիկ միջոցառումներ՝ եռամարտ, մարաթոնային լող և պարատրիաթլոն։ Մինչեւ 2025 թվականը գետի վրա կբացվեն երեք բացօթյա լողավազաններ։

Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կմասնակցի նաեւ վերականգնված գետը։ Դրա միջով կանցնի 160 նավակներից բաղկացած տորմիղը, որը 10 հազար մարզիկների կտեղափոխի Էյֆելյան աշտարակ։

Ինչպես շատ այլ քաղաքներում, Փարիզում գետի որակը կտրուկ վատացել էր վերջին հարյուրամյակում բնակչության աճի և արդյունաբերական կեղտաջրերի մեծ քանակության պատճառով:

Իրավիճակը շտկելու համար իշխանությունները կառուցել են նաև ընդարձակ ստորգետնյա ջրամբար, որը կծառայի հորդառատ անձրևների ժամանակ արտահոսքի կուտակմանը: