«Դեպորտիվո Ռիո Կանյաս» սիրողական ակումբի կոստառիկացի ֆուտբոլիստ Խեսուս Ալբերտո Լոպես Օրտիսին կերել է կոկորդիլոսը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով The Sun-ին։

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։ Կենդանին հարձակվել է մարզիկի վրա, երբ նա լողում էր Գուանակաստե նահանգի Կանյաս գետում։ Ավելի ուշ կոկորդիլոսին գնդակահարել են իրավապահները։

«Դեպորտիվո Ռիո Կանյաս» ակումբը սոցցանցերում տեղեկացրել է, որ ֆուտբոլիստի հուղարկավորությունը տեղի է ունեցել չորեքշաբթի։

Լոպես Օրտիսը 29 տարեկան էր, ուներ երկու երեխա։