Տեղատարափ անձրեւները Շուլան մունիցիպալ օկրուգում (Ցզիլին նահանգ, Հյուսիսարեւելյան Չինաստան) հանգեցրել են հեղեղումների։ Տարհանվել է 12 550 մարդ, տեղեկացրել է քաղաքի հեղեղումների կանխման վարչությունը։ Տարհանման մասին ծանուցումը տեղակայված է «Մեյցզինվան» լրատվական կայքում։
Օդերեւութաբանական տվյալները վկայում են, որ օգոստոսի 1-ի երեկոյան սկսված եւ մինչեւ օգոստոսի 4-ը շարունակվող տեղումների միջին քանակությունը Շուլան քաղաքում կազմել է 106,7 միլիմետր, միայն Յունշեն անտառտնտեսությունում՝ 484,7 միլիմետր։
Մարդկանց փրկելու համար ուղարկվել են ավելի քան 980 զինծառայող, ոստիկաններ, հրշեջներ եւ բուժաշխատողներ։ Արտակարգ իրավիճակին արձագանքման մակարդակը հասցվել է առավելագույն առաջինի։
Չինացի օդերեւութաբանների տեղեկություններով՝ Չինաստանի հյուսիս-արեւելքում, որը սահմանակից է Ռուսաստանին, տեղաշարժվել է անձրեւների ճակատը, որն իր հետ բերել է «Դոքսուրի» սուպերթայֆունը։



























