Հետազոտությունը, որն իրականացրել է Վերմոնտի համալսարանը, կապ է հայտնաբերել կապույտ աչքերի եւ ալկոհոլիզմի բարձր ռիսկի միջեւ։ Դոկտոր Արվիս Սուլովարին եւ դոցենտ Դավեյ Լին հետազոտություն են իրականացրել, որն առաջին անգամ ուղիղ կապ է հայտնաբերել աչքերի գույնի եւ ալկոհոլային կախվածության միջեւ։

Գիտնականները հայտնաբերել են, որ բաց գույնի, հատկապես կանաչ, խաժ եւ կապույտ աչքեր ունեցող մարդիկ ավելի բարձր ալկոհոլային կախվածություն են ունեցել, քան մուգ աչքեր ունեցողները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ աչքերի գույնի համար պատասխանատու գենետիկ բաղադրիչները համընկնում են այն գեների հետ, որոնք կապված են ալկոհոլի չափից ավելի օգտագործման հետ միեւնույն քրոմոսոմում, տեղեկացրել է Planeta Today-ը։

Այս կապի պատճառն առայժմ հայտնի չէ։