Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին երկրի առաջին ատյանի դատարանը դատապարտել է երեք տարվա բանտարկության պետական նվերների անօրիանական վաճառքի համար, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Իրավունքի ոլորտի փորձագետների կարծիքով՝ գործով մեղադրական եզրակացությունը կարող է Խանին զրկել ազգային ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, որոնք պետք է տեղի ունենան մինչեւ նոյեմբերի սկիզբ։
«Դատավոր Հումայուն Դիլավարը հայտարարել է, որ կոռուպցիոն գործողություններին հանցակցությունն ապացուցված է»,- տեղեկացրել է պակիստանյան հեռուստաալիքը։
Պակիստանի կառավարության նախկին ղեկավարին ներկայացվել են տասնյակ մեղադրանքներ տարբեր ծանր հանցագործությունների համար։ Մինչ այդ Լահորի դատարանը նույնպես Խանին մեղադրել էր խարդախության եւ փաստաթղթեր կեղծելու մեջ, որոնք վերաբերել են օտարերկրյա ղեկավարներից ստացած նվերների անօրինական վաճառքին 2018-2022թթ. նրա վարչապետ եղած ժամանակ։ Մեղադրանքը ներկայացվել է քննչական մարմինների խնդրանքով, որոնք անցած տարվանից քննում են քաղաքական գործչի կողմից պետական գանձարանից վերցրած, 154 մլն ռուփի (1,897 մլն դոլար) ընդհանուր շուկայական արժեքով նվերները վաճառելուն։



























