Վրաստանի Օնիի մունիցիպալիտետում՝ աղետի գոտում, որտեղ արդեն երրորդ օրն է որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, զոհերի թիվը հասել է 17-ի, հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Այս տեղեկությունը հաստատել է Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիշվիլին։

Օգոստոսի 3-ին Շովիում սողանք է իջել, զոհվել է 17 մարդ։ 18 անձ որոնվում է

Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել։