Ճապոնիայի հարավ-արևմուտքում հզոր փոթորիկ է հասունանում, որը վտանգավոր հորդառատ անձրևների մասին նոր նախազգուշացումների պատճառ է դարձել, տեղեկացնում է The Associated Press-ը:
«Հանուն» արևադարձային փոթորիկը վերադառնում է Օկինավա կղզիների ամենահարավային խումբ՝ դանդաղ շարժվելով դեպի հյուսիս՝ ավելացնելով քամու արագությունը մինչև 30 մետր վայրկյանում, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը:
Օկինավայի վարչապետ Դենի Թամակին զգուշացրել է բնակիչներին, որ պատրաստ լինեն հորդառատ անձրևների և սողանքների:
«Սա կարող է նշանակել, որ վտանգները, որոնք պատրաստվում են հարվածել այն տարածքին, որտեղ դուք ապրում եք, արտառոց են և այնպիսի մասշտաբներով, որոնք նախկինում երբեք չեք տեսել», - ասել է նա փոթորկի մասին:
Ըստ Օկինավայի կառավարության, անցյալ շաբաթ փոթորիկը հարվածել էր նույն տարածքին, ինչի հետևանքով զոհվել էր 2 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Բացի այդ, տասնյակ հազարավոր տներում դադարել էր էլեկտրամատակարարումը։
Օդերևութաբանները հայտարարել են, որ փոթորկի թափառող ուղին անսովոր է, և որ այն դանդաղ է շարժվում՝ ուժեղ քամիներով և հորդառատ անձրևներով ներգործելով լայնածավալ տարածքի վրա: Փորձագետների կարծիքով, այն, ըստ երևույթին, նաև ուժեղանում է:
Ակնկալվում է, որ փոթորիկը կշարունակի շարժվել դեպի հյուսիս և, հնարավոր է, հարվածի Ճապոնիայի խոշոր հարավային Կյուսյու կղզուն մինչև չորեքշաբթի կամ հինգշաբթի, հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը:




























