Չինաստանի ջրային ռեսուրսների նախարարությունը կիրակի առավոտյան  հեղեղումների դեմ պայքարի 3-րդ մակարդակի արտակարգ դրություն է մտցրել՝  Չինաստանի հյուսիսարևելյան հահանգներում, ինչպես նաև երկրի հյուսիսում գտնվող մոնղոլական ինքնավար մարզում  տեղացած  հորդառատ անձրևների և ջրհեղեղների պատճառով,   տեղեկացնում է Global Times-ը:

Իշխանությունների հաղորդմամբ, շաբաթ առավոտվա դրությամբ ընդհանուր առմամբ 25 գետ, այդ թվում՝ Լյալին և Մուդան գետերը գերազանցել են նախազգուշացման մակարդակը 0,06-3,40 մետրով, ընդ որում հինգ գետ   գերազանցել է  ջրի  երաշխավորված մակարդակը։

Չինաստանի հյուսիսարևելյան Ցզիլին նահանգի Շուլան քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով վեց մարդ զոհվել է, չորսը անհետ կորել են։ Բոլոր անհայտ կորածները պետական ​​ծառայողներ են, որոնք ներգրավված են եղել փրկարարական և աղետի հետևանքների վերացման գործողություններին, կիրակի  հաստատել են տեղական իշխանությունները:

Ներկայումս տեղումները նվազում են ամբողջ տարածաշրջանում, և  ջրհեղեղների կանխման  ինը հիմնական ջրամբարները վերահսկվում են իրավիճակը, տեղեկացրել են պաշտոնյաները՝ ավելացնելով, որ ներկայումս վնասված ճանապարհների, կամուրջների,  տրանսֆորմատորների և հեռահաղորդակցության կայանների շտապ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, Չինաստանում ավելի քան 7,03 միլիոն մարդ տուժել է «Դոքսուր» սուպեր թայֆունի առաջացրած ջրհեղեղներից և երկրաբանական աղետներից, ընդ որում  142-ը զոհվել կամ անհետ կորել են, փլուզվել է ավելի քան 2300 տուն և  մինչև 15,78 միլիարդ յուանի տնտեսական վնաս է պատճառվել։