Պերուի հարավում գտնվող Իկա հովտում պեղումների արդյունքում հսկայական ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, հնարավոր է,  պատկանում են մոլորակի վրա երբևէ ապրած  ամենածանր կենդանուն:

Հսկայական հնադարյան կետը, որը լողացել  է ծովերով մոտ 39 միլիոն տարի առաջ, հավանաբար, երկու-երեք անգամ ավելի է կշռել, քան կապույտ կետը:

Հետազոտողներին տարիներ են պահանջվել  հսկա բրածոները հանելու և պարզելու համար, թե ում են պատկանում դրանք՝ կետին, որին նրանք անվանել են Perucetus colossus:

Մարմնի նման հսկայական զանգվածով էակը, հավանաբար, հսկել է  ծանծաղ ջրերը և օգտագործել  ալիքավոր լողաոճ։