HSBC-ի թոփ մենեջերը ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության կառավարությունը «թույլ» է անվանել Չինաստանի հետ դրա հարաբերությունների պատճառով, ինչը ևս մեկ նշան է այն քաղաքական լարման, որին ստիպված ենթարկվել է բրիտանական բանկը, հաղորդում է CNN-ը:

HSBC-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Շերարդ Քաուպեր-Քոուլզը ակամայից աղմուկ բարձրացրեց, երբ Bloomberg-ը հայտնեց իր քննադատությունը թե՛ Միացյալ Թագավորության և թե՛ Միացյալ Նահանգների հասցեին՝ Չինաստանի նկատմամբ նրանց մոտեցումների համար:

Ըստ Bloomberg-ի, որը վկայակոչում է մի քանի անանուն աղբյուրներ, Քաուպեր-Քոուլզը հունիսին մասնավոր միջոցառման մասնակիցներին ասել է, որ կարծում է, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Լոնդոնի վրա՝ Չինաստանի հետ բիզնեսից դուրս գալու համար:

Նա նաեւ ասել է, որ բրիտանական կառավարությունը հաճախ է համաձայնել ԱՄՆ-ի պահանջներին՝ նման մոտեցումն անվանելով «թույլ»։

Քաուպեր-Քոուլզը նաև ասել է, որ Բրիտանիան չպետք է կուրորեն հետևի Միացյալ Նահանգներին, այլ պետք է հետևի իր շահերին, նշում է գործակալությունը:

«Իմ անձնական մեկնաբանությունները չեն ներկայացնում HSBC-ի կամ Չինաստան-բրիտանական գործարար խորհրդի տեսակետները»,- ասել է նա CNN-ին։

Քաուպեր-Քոուլզը հավելել է, որ ինքը ներողություն է խնդրում «պատճառված վիրավորանքի համար»։