ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուիլյամ բերնսը այս շաբաթ կայցելի Բաքու: «Այցի օրակարգի առաջին տեղում Ղարաբաղի հարցի կարգավորումն է»,- լրագրողներին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, հաղորդում է Turan-ը:
«Նա ունի գաղափարներ, որոնք զարգացրել է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ»,- հավելել է Բրայզան:
Ըստ դեսպանի, Բերնսը կքննարկի նաեւ Ադրբեջանի ներքին բարեփոխումները, որոնց թվում են ժողովրդավարական եւ տնտեսական վերաձեւավորումները, էներգետիկ համագործակցության եւ անվտանգության խնդիրները, այդ թվում Կասպյան ավազանում ահաբեկչության դեմ պայքարը:




























