Բիլբաոյում ավարտին մոտեցող շախմատի Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Վալյեխոն հաղթեց Նակամուրային, Կարլսենը` Իվանչուկին: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 14-ական միավոր վաստակած Իվանչուկն ու Կարլսենը: Նակամուրան ու Արոնյանն ունեն 11-ական միավոր: