Հարավաֆրիկյան Միչի Շելդոնը 17 տարի անց պատահաբար գտել է իր կենսաբանական ընտանիքը։

Ինչպես նշում է The Mirror-ը, 17 տարեկանում Շելդոնը դպրոցում ծանոթացել է Քեսսիդիի հետ, ով շատ նման է նրան։

Սոցիալական աշխատողներն առաջարկել են ԴՆԹ թեստ հանձնել, որի արդյունքում պարզվել է, որ աղջիկները քույրեր են։

Շուտով նա իմացել է, որ երեք օրականում իրեն ծննդատնից առևանգել են խնամատար ծնողները:

Որոշ ժամանակ անց Միչին որոշել է հանդիպել իր կենսաբանական ծնողների հետ։ Աստիճանաբար երկու ընտանիքների հարաբերությունները սկսել են լավանալ։