Լոնդոնցի 63-ամյա Լի Ռայանը, որը վիճակախաղով 6,5 մլն ֆունտ սթեռլինգ էր շահել 1995թ., ծախսել է բոլոր փողերն ու դարձել անօթեւան։

Ինչպես գրել է «The Mirror»-ը, նա նախկին կալանավոր էր, իսկ վիճակախաղով շահելուց հետո շվայտ կյանք է վարել, նաեւ փող է բաժանել կարիքավորներին։

Բացի այդ, Ռայանը մի քանի անհաջող ներդրումներ է կատարել եւ 2010թ. կորցրել բոլոր փողերը։

5 տարի Ռայանն ապրել է փողոցում, նա իր շահումն անեծք է անվանել։

Միեւնույն ժամանակ, բրիտանացին շարունակում է վիճակախաղի տոմսեր գնել։