Հետազոտողների միջազգային խումբն ուկրաինական Ժիտոմիր քաղաքի մոտ հայտնաբերել է հնագույն եռաչափ միկրոֆոսիլիաներ՝ մանրագույն հանածո մնացորդներ, որոնք ավելի քան 1,6 մլրդ տարեկան են։

Ինչպես տեղեկացրել է «Biogeosciences», մնացորդները շատ լավ են պահպանվել։ Դրանք հյուսվածքային կառույցներ են, որոնց երկարությունը մի քանի միլիմետր է, տեղեկացրել է Planeta Today-ը։

Ամենայն հավանականությամբ, դրանք ապրել են էքստրեմալ խորությունում, զրկված արեւի լույսից։ Սպառել են ֆոսֆոր, ազոտ եւ ածխաթթու գազ։ Միկրոբները մահացել են, բայց ամուր «կոնսերվացվել» եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը։