Ութամյա դպրոցականը գտել է հռոմեական դարաշրջանի մետաղադրամ Բրեմենում, իր ակումբի կողքին խաղալիս։ Այս մասին տեղեկացրել է երկրամասի մշակույթի գերատեսչությունը։
Ինչպես տեղեկացրել է Aussiedlerbote պորտալը, տղան մետաղադրամը գտել էր դեռ 2022թ. ամռանը եւ դիմել էր հնագետի՝ նրան ներկայացնելով գտածոյի լուսանկարները։
Պարզվել է, որ դա Հռոմի Մարկոս Ավրելիոս կայսեր դարաշրջանի կառավարման շրջանի (ավելի քան 1800 տարի առաջ) արծաթե դինար է։
Մշակույթի վարչությունում չեն տեղեկացրել ոչ մետաղադրամի ֆինանսական արժեքի, ոչ մետաղադրամը գտնելու համար դպրոցականի հնարավոր պարգեւավճարի մասին։



























