Վաշինգտոնում դաշնային դատավոր Տանյա Չուկտանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է «սադրիչ» հայտարարություններ չանել, որոնք կարող են փչացնել ատենակալների վերաբերմունքը նրա դատի նախօրեին, տեղեկացրել է ВВС-ին։
Դատավորը որոշել է, որ Թրամփը կարող է հրապարակայնորեն որոշ ոչ գաղտնի ապացույցներ ներկայացնել, որոնք դատախազները տրամադրում են նրա իրավաբանական թիմին։
Ուրբաթ ընդունված որոշումը հարված էր հատուկ փաստաբանին, որը երկյուղներ ուներ, որ Թրամփը կարող է գաղտնի նյութեր բացել եւ վախեցնել վկաներին։
Վաշինգտոնում 90 րոպեանոց լսումների ընթացքում դատավորը հայտարարել է, որ Թրամփի քրեական գործը «ընթանում է սովորական ռեժիմով»։
Թրամփը եւ նրա փաստաբանները հավաստիացնում են, որ խոսքի ազատությունը սահմանափակվում է, եւ պնդում են, որ պետք է գաղտնի պահել միայն կոնֆիդենցիալ տեղեկությունը։
ԱՄՆ նախկին նախագահի վրա արդեն դրված է պաշտպանական օրդեր Նյու Յորքի գործով («գաղտնի» դրամական վճարումների մասին դերասանուհի Սթորմի Դենիելսին)։
Պաշտպանական օրդերը Թրամփի գործով վեճերի միակ թեման չէ։ Նա նաեւ հավաստիացնում է, որ չի կարող արդար դատավարություն ակնկալել ԱՄՆ մայրաքաղաքում, քանի որ այդ քաղաքի ընտրողները ճնշող մեծամասնությամբ քվեարկում են դեմոկրատ թեկնածուների օգտին։





























