Իտալական Via del Amore-ն («Սիրո ուղի») իրեն նեչկայացնում է որպես «աշխարհի ամենառոմանտիկ զբոսանքի արահետը», հաղորդում է CNN-ը։

Այն երկար ժամանակ եղել է ամենահայտնի արշավային արահետը՝ մոտավորապես 121 կիլոմետր երկարությամբ արահետներով, որոնք պտտվում են հինգ գյուղերի շուրջը, որոնք կազմում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Cinque Terre ազգային պարկը:

Երթուղին փակվել էր 2012 թվականին սողանքից հետո, սակայն այժմ, երկար վերանորոգումից հետո, առաջին հատվածը վերաբացվել է ամառային դիտման համար՝ մինչև սեպտեմբերի 30-ը։

Արահետն ամբողջությամբ կվերաբացվի 2024 թվականի հուլիսին։

Աշխարհի ամենաշատ այցելվող երկրներից մեկի ամենաշատ այցելվող շրջաններից մեկում ավելորդ զբոսաշրջության դեմ պայքարելու համար այն այժմ հասանելի է միայն էքսկուրսիաներով (տոմսերի արժեքը 5 դոլարից մի փոքր ավելի)՝ լանդշաֆտն ապագա սերունդներին պահպանելու համար: Զբոսաշրջիկներին հիշեցնում են հարգել տեղի մշակույթն ու ժառանգությունը, որպեսզի «սիրո ճանապարհը» չվերածվի «ամոթի զբոսանքի»։