Չինաստանի հյուսիս-արևմտյան Ցինհայ նահանգում չափազանց հազվագյուտ ձկնատեսակ՝ Pareuchiloglanis gracilicaudata է, օգոստոսի սկզբին կրկին հայտնաբերվել Լանցան գետում՝ ավելի քան 40 տարի անհետանալուց հետո, հաղորդում է տեղական «Qinghai Daily»-ն:
Pareuchiloglanis gracilicaudata, Ասիայում բնակվող լոքոյի տեսակ է, միակ մսակեր հատակային ձուկն է, որը հայտնաբերվել է Լանցան գետի ավազանում:
Չափազանց հազվադեպ այս տեսակն ունի բնակման նեղ շրջանակ և բարձր էկոլոգիական պահանջներ:
Բացառությամբ 1970-ականների սկզբի մի քանի գրառումների, այն երբեք չեն տեսել և համարվում էր անհետացած կամ անհետացող տեսակ:
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Սարահարթի կենսաբանության հյուսիսարևմտյան ինստիտուտը՝ Տիբեթի ինքնավար Յուշու պրեֆեկտուրայի գյուղատնտեսության և անասնաբուծության բաժնի հետ միասին հայտնաբերել են տեղական ձուկը, երբ Լանցան գետի ակունքներում ձկան պաշարների վերաբերյալ հետազոտություններ են իրականացրել:



























