Չինաստանում վարձակալը մեկ տարի չի թափել տան աղբը։
Ինչպես նշում է New York Post-ը, աղբը մաքրելու համար պահանջվել է հինգ ժամ, և միայն դրանից հետո բնակարանը դարձել է մաքուր։
Վարձակալին մի քանի օր ժամանակ է տրվել նոր տուն գտնելու համար։
Անցյալ տարի Անգլիայում տանտերը նույնպես վտարել էր վարձակալին և ցնցվել՝ աղբի մեջ օձեր, կարիճներ և տարանտուլաներ հայտնաբերելով:
Հրապարակման մեջ նշվում էր նաև նմանատիպ մեկ այլ դեպք, երբ Մեծ Բրիտանիայում վարձակալը տանը գարեջրի շուրջ 600 տուփ էր հավաքել։



























