Գերմանիայի լրագրողների միությունը (DJV) լրագրողներին հորդորել է չմեկնել Թուրքիա՝ գերմանացի պատգամավոր Գյոքայ Աքբուլութի ձերբակալությունից հետո ԶԼՄ-ների ազատության խախտումների հետ կապված աճող մտահոգության ֆոնին, գրում է «Medya News»-ը։
Միության նախագահ Ֆրանկ Իբերալն ընդգծել է, որ այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է Էրդողանի հայացքները, որն իր քննադատներին դիտարկում է որպես պետության թշնամի։
Այս պայմաններում, նրա գնահատմամբ, ռիսկը մեծանում է նաեւ լրագրողների համար։
Նա կոչ է արել Թուրքիային, Էրդողանին եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը քննադատող լրագրողներին չայցելել Թուրքիա:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Թուրքիայում հնարավոր ձերբակալությունների ռիսկի մասին։





























