ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանական թիմը դիմել է դատավոր Տանյա Չուտկանին՝ խնդրելով դատաքննությունը տեղափոխել 2026թ. ապրիլ, տեղեկացրել է ABC News-ը։

«Այդ օկրուգում դատաքննության ողջախոհ ժամանակացույց է նշանակվում, որը կհամապատասխանի բացահայտումների չափին եւ իրավական հարցերի դժվարությանը»,- նշել է Թրամփի փաստաբանն իր հայտարարությունում։ «Կառավարությունը մերժել է այս մոտեցումը եւ ձգտում է արագ դատավարության՝ պահանջելով չորս ամիս՝ մինչեւ ատենակալների ընտրությունը։ Կառավարության նպատակը պարզ է՝ զրկել նախագահ Թրամփին ու նրա փաստաբանին դատաքննությանը պատրաստվելու հնարավորությունից»։

Հատուկ դատախազ Ջեկ Սմիթը անցած շաբաթ դիմել էր դատավորին՝ խնդրելով Թրամփի դատավարությունը նշանակել հունվարին։

Չուտկանը կլսի երկու կողմերի փաստարկները օգոստոսի 28-ին։

Ավելի վաղ այս ամիս Թրամփը իրեն մեղավոր չէր ճանաչել «հանցավոր սխեմայի» իրականացման հարցում՝ 2020թ. ընտրությունների արդյունքների չեղարկման մասով։

ԱՄՆ նախկին նախագահը չի ընդունում իր մեղքը եւ մեղադրանքներն անվանում է «քաղաքական հակառակորդի հետապնդումներ»։