ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաշվետվություն է պատրաստել կենսաբանական սպառնալիքներից պաշտպանության վերաբերյալ, որում մեղադրել է Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին եւ Հյուսիսային Կորեային կենսաբանական զենք ստեղծելու մեջ։

«Ազգային պաշտպանական ռազմավարությունը պաշտպանության նախարարությանը վերագրում է շտապ միջոցներ ձեռնարկել զսպման ԱՄՆ միջոցների աջակցման եւ ամրապնդման ուղղությամբ՝ այն հաշվառմամբ, որ Չինաստանը նախարարության գլխավոր խնդիրն է, ինչպես նաեւ հաշվի առնել սուր սպառնալիքը Ռուսաստանի կողմից եւ զգոն լինել մշտական սպառնալիքների հանդեպ, որոնք բխում են Հյուսիսային Կորեայից, Իրանից եւ ծայրահեղական կազմակերպություններից»,- նշվել է Պենտագոնի զեկույցում։

Փաստաթղթում նշվել է նաեւ, որ Չինաստանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան եւ Իրանը, «հավանաբար, գիտելիքներ եւ հնարավորություններ ունեն ավանդական պաթոգենների եւ տոքսինների արտադրության եւ կիրառման համար»։

«Այդ երկրները պատմականորեն ստեղծել եւ, առնվազն, դրանցից մեկը (Հյուսիսային Կորեան) շարունակում է ստեղծել պաթոգեններ, որոնք առաջ են բերում վարակիչ հիվանդություններ, ինչպիսին են սիբիրյան խոցը, ժանտախտը, եւ տոքսիններ, ներառյալ բոտուլինի տոքսինը։ Հավանաբար, այդ երկրները պահպանել են գիտելիքներն ու հնարավորությունները անհրաժեշտության դեպքում դրանք կիրառելու համար»,- նշվել է Պենտագոնի զեկույցում։