Գերմանացիների մեծ մասը դժգոհ է կանցլեր Օլաֆ Շոլցի ղեկավարումից 2021թ. պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ, վկայում է ուրբաթ օրն անցկացված հարցումը, որը եզրափակել է ծախսերի հետ կապված լարվածության շաբաթը եռակուսակցական կոալիցիայում, տեղեկացրել է Reuters-ը։
Հարցվողների 51 տոկոսը (ZDF հեռուստաընկերության պատվերով) հայտարարել է, որ դժգոհ է կանցլերի աշխատանքից։
Միայն 43 տոկոսն է հայտարարել, որ գոհ է Շոլցի աշխատանքից, իսկ 6 տոկոսը չի կողմնորոշվել։
Չորեքշաբթի Շոլցի կառավարությունը չի կարողացել ընդունել օրենք մի քանի միլիարդ եվրոյով կորպորատիվ հարկի իջեցման մասին՝ այն բանից հետո, երբ դրա վրա ընտանիքի նախարարը («կանաչների» կողմից) վետո է դրել, որը փորձում է հասնել երեխաների նպաստներին լրացուցիչ միլիարդավոր եվրոների հատկացմանը։
Չնայած հարցման արդյունքներին՝ Շոլցը մնում է երկրորդ պոպուլյար քաղաքական գործիչը Գերմանիայում պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսից հետո, որն արդեն մի քամի ամիս առաջին տեղում է։





























