ԱՄՆ-ն թույլատրել է Նիդեռլանդներին F-16 կործանիչներ մատակարարել Ուկրաինա, ուրբաթ հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։
«Ես ողջունում եմ ԱՄՆ որոշումը F-16 կործանիչներ մատակարարելու մասին։ Դա թույլ կտա մեզ շարունակել ուկրաինացի օդաչուների պատրաստումը,- գրել է Օլոնգրենն X-ի (Twitter) իր միկրոբլոգում։- Մենք սերտ կապի մեջ ենք եվրոպացի գործընկերների հետ՝ հետագա քայլերի մասին որոշումներ ընդունելու համար»։
Ուկրաինայի դաշնակիցները պետք է նաեւ ուսուցանեն օդաչուներին։ Վաշինգտոնի կարծիքով՝ F-16-երը, ինչպես եւ Abrams արդիական ամերիկյան տանկերը, վճռական նշանակություն կունենան երկարաժամկետ հեռանկարում, երբ Կիեւը դիմակայի Ռուսաստանին։
Նիդեռլանդները մտնում են արեւմտյան կոալիցիայի մեջ Բելգիայի, Կանադայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին, որոնք հուլիսին պարտավորվել են սովորեցնել ուկրաինացի օդաչուներին F-16 ինքնաթիռները վարելու համար։
Վաշինգտոնը պետք է տա իր համաձայնությունը, քանի որ ինքնաթիռներն արտադրվում են ԱՄՆ-ում։
Թե երբ առաջին F-16-երը կմատակարարվեն Ուկրաինա՝ դեռ հայտնի չէ։





























