ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հսկայական տարբերությամբ առաջ է անցել Հանրապետական կուսակցությունից նախագահի բոլոր հավանական թեկնածուներից, որոնք պատրաստ են 2024 թվականին ընտրությունների գնալ:

Marist Poll սոցիոլոգիական ծառայության գարնանային հարցման համաձայն՝ հանրապետականների երկու երրորդը կքվեարկեր Թրամփի օգտին, նույնիսկ եթե նրան մեղավոր ճանաչեին քրեական հանցագործություններ կատարելու մեջ, հաղորդում է BBC-ն:

Թրամփի դեմ արդեն չորս քրեական գործ է քննվում, մեղադրանքի որոշ կետերով նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում, սակայն նրա վարկանիշը շարունակում է կայուն կերպով աճել:

Թրամփը հսկայական տարբերությամբ առաջ է անցել Հանրապետական կուսակցությունից բոլոր հնարավոր թեկնածուներից, որոնք պատրաստ են գնալ 2024 թվականի ընտրություններին: