Ինչո՞ւ ոչ ոք ուշադրությունը չի կենտրոնացնում Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման վրա։ Այս մասին X (Twitter)-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասը։

«Հիմնական լրատվամիջոցները ձեզ չեն տեղեկացնում, բայց Լեռնային Ղարաբաղում արդեն կան սովից մահեր, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի ապօրինի շրջափակման հետևանքով: Որտե”ղ է  զայրույթը: Ինչո՞ւ ոչ ոք ուշադրություն չի դարձնում հայերի ինքնորոշման վրա», նշել է նա։