Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային նավատորմը հրապարակել է Հորմուզի նեղուցում իր արագընթաց նավակների և ամերիկյան ուղղաթիռակրի միջև վերջերս տեղի ունեցած բախման կադրերը, տեղեկացնում է Tasnim-ը:

Շաբաթ օրը Թեհրանում ԻՀՊԿ-ի հրամանատարների 24-րդ համաժողովի ժամանակ ԻՀՊԿ-ի նավատորմը հրապարակել է վերջերս տեղի ունեցած իրադարձության կադրերը, որտեղ իրենց ուժերը հետևել են ԱՄՆ ռազմանավին Հորմուզի նեղուցում և ստիպել նրան ենթարկվել Իրանի հրամաններին:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի հրամանատար, կոնտրադմիրալ Ալի Ռեզա Թանգսիրին ասել է, որ ուղղաթիռները օդ են բարձրացել   ամերիկյան ուղղաթիռակրի  տախտակամածից, սակայն շուտով հարկադրված են եղել վայրէջք կատարել, երբ Հորմուզի նեղուցը վերահսկող ԻՀՊԿ-ի ուժերի  նախազգուշացումից հետո նավատորմը ուղղորդել է նավերը դեպքի վայր։

Նա հայտնել է, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ ռազմածովային ուժերը մոտ 22 ամսից հետո մտել են Պարսից ծոց։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագանավակների և ամերիկյան ուղղաթիռակրի բախումը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը համաժողովում ընդգծել է, որ Իրանը և Պարսից ծոցի մյուս հարևաններն ի վիճակի են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը առանց կողմնակի  ներկայության։

Նա հավելել է, որ ԻՀՊԿ ՌԾՈՒ  հաջողությունը Պարսից ծոցում ծովային տեղաշարժերը վերահսկելու հարցում և «իրենց զգոնությունը սպառնալիքների դեմ, ապացուցում են, որ իրանական ուժերը երբեք թույլ չեն տա թշնամիներին խախտել անվտանգությունը Պարսից ծոցի ռազմավարական շրջաններում և Հորմուզի նեղուցում»: