Նիդեռլանդները և Դանիան F-16 ռազմական ինքնաթիռներ կփոխանցեն Ուկրաինային, հենց որ ուկրաինական անձնակազմը և ենթակառուցվածքները պատրաստ լինեն օգտագործելու ամերիկյան արտադրության այդ հզոր ռեակտիվ ինքնաթիռները, կիրակի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է Associated Press-ը։ Իր հերթին  Զելենսկին, Telegram-ի իր ալիքում նշել է, որ Ուկրաինան կստանա 42 կործանիչ։

Զելենսկին ողջունել է «պատմական» հայտարարությունը և գովաբանել Ռյուտեին Նիդեռլանդները ինքնաթիռներ առաջարկող առաջին երկիրը դարձնելու համար: Հայտարարությունը հնչել է մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ երկու առաջնորդները զննել են երկու F-16 ինքնաթիռները, որոնք կայանված էին հոլանդական ավիաբազայի անգարում, ուր Զելենսկին ժամանել էր կիրակի առավոտյան:

Ռյուտեն նշել է, որ կործանիչները կտրամադրվեն «հնարավորինս շուտ»։

Ուրբաթ  Նիդեռլանդներն ու Դանիան հայտարարել էին, որ ԱՄՆ-ն իրենց թույլտվություն է տվել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ մատակարարել Ուկրաինային։ Վաշինգտոնի հավանությունն ընդունվել է որպես մեծ խթան Կիևի համար, չնայած որ կործանիչները մոտ ժամանակներս ազդեցություն չեն ունենա մոտ 18-ամսյա պատերազմի վրա: