Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ զինծառայողներն սկսել են Ulchi Freedom Shield համատեղ զորավարժությունները։ Դրանք տեւելու են մինչեւ օգոստոսի 31-ը։

Yonhap գործակալության տվյալներով՝ Ulchi Freedom Shield-ի ընթացքում, որոնք մշակելու են լիածավալ պատերազմի սցենար, տեղի կունենան ինչպես դաշտային, այնպես էլ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ համակարգչային սիմուլյացիայի հիման վրա։ Տեղի կունենան նաեւ քաղաքացիական պաշտպանության վարժանքներ։ Ընդգծվել է, որ այս տարի Ulchi Freedom Shield-ի շրջանակում նախատեսվում է իրականացնել մոտ 30 համատեղ դաշտային վարժանք, անցած տարվա ամռանը դրանք 13-ն էին։ Գարնանը, Freedom Shield զորավարժությունների ժամանակ, տեղի է ունեցել 25 վարժանք։

Բացի այդ, սպասվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՄԱԿ Հրամանատարության անդամ պետությունների, մասնավորապես՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Թաիլանդի, Ֆիլիպինների եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները։

Հարավկորեական պաշտպանական գերատեսչությունում ավելի վաղ նշել էին, որ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների անցկացման ֆոնին Հարավային Կորեայի զինծառայողները կբարձրացնեն նաեւ իրենց պատրաստվածության մակարդակը Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր պատասխան քայլերի դեպքում։