Եվրոպական երկրներն իրենց ստորգետնյա պահեստարաններում (ՍԳՊ) կուտակել են ավելի քան 100 մլրդ խորանարդ մետր գազ, վկայում են Gas Infrastructure Europe (GIE) տվյալները։
Այժմ Եվրոպայի ՍԳՊ-ները լցված են 91,05 տոկոսով (13, 44 տոկոսային կետով ավելի, քան միջինը վերջին հինգ տարում), դրանցում ավելի քան 100 մլրդ խորանարդ մետր գազ կա։
Եվրոպական երկրներն իրենց ստորգետնա պահեստարանները ջեռուցման սեզոնի համար թիրախային 90 տոկոսով լցրել էին արդեն օգոստոսի կեսին։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովում ակնկալում էին նման ցուցանիշների հասնել միայն նոյեմբերին։ Անցած տարի ԵՄ պահեստարանների նման բարձրակետը նոյեմբերի վերջին էր՝ 95,64 տոկոս։
Միջազգային էներգետիկ գործակալությունն (ՄԷԳ) ավելի վաղ նշել էր, որ Եվրոպան կարող է իր գազի պահեստարանները լցնել գրեթե 100 տոկոսով արդեն սեպտեմբերի կեսին, բայց անգամ այդպիսի բարձր պաշարները ցուրտ ձմռան եւ Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման դեպքում կարող են հանգեցնել շուկայի անկայունության ձմռանը։ ՄԷԳ-ը հնարավոր է համարել նաեւ, որ գալիք ջեռուցման սեզոնին ԵՄ ՍԳՊ պաշարները կարող են իջնել կրիտիկական 20 տոկոսից։





























